Հաջողության նոտա

Դիվանագիտությունը՝ երջանկության բանաձև․ Հայաստանում Հնդկաստանի դեսպանի «Հաջողության նոտան»

Հայաստանի հետ առնչվել է, երբ 2002-2004 թթ․ աշխատում էր Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարությունում և համակարգում էր երկու երկրների միջև հարաբերությունները։ Առաջին անգամ եկել է Հայաստան 2023 թ. մարտի 29-ին, երբ ստանձնել է դեսպանի պարտականությունները։

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազաոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի համար առաջին ազդեցիկ պատկերը Հայաստանում Արարատի տեսարանն էր, որը լույսը բացվելուն պես տեսել է սեփական պատշգամբից։ Թեպետ բազմաթիվ սարեր է տեսել, որոնք իրեն հիացրել են, բայց ասում է՝ Արարատն իր գեղեցկությամբ բոլորովին այլ է։

Նա բնույթով լավատես է և նրա համար բաժակը միշտ կիսով չափ լիքն է։ Աշխատասեր ու նպատակասլաց է։ Լեզուների նկատմամբ հետաքրքրությունն ու ունակությունները նրան օգնում են կյանքում և աշխատանքում։ Թեպետ կարճ ժամանակ է Հայաստանում, բայց հստակ որոշել է՝ պետք է խոսի հայերեն և սովորում է, արդեն որոշակի արդյունքի է հասել։

Կարծում է, որ հնդիկներին և հայերին կապում է հյուրասեր լինելը։ Նշում է, որ Հնդկաստանում տարբեր լեզուներրը, տարբեր ավանդույթները, նախասիրությունները, կրոնն ու մոտեցումները չեն խանգարում միմյանց հետ հաշտ ու խաղաղ ապրելուն, քանի որ դա շատ բնական է, նրանք դա անվանում են «հնդկականություն»։

Back to top button