Էկոսֆերա

Մայրաքաղաքում ե՞րբ կիրականացվեն աղբի պատճաշտ տեսակավորում և կառավարում․ «Էկոսֆերա»

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանը ներկայացրել են Երևանում թափոնների տեսակավորման ծրագրի արդյունքները, ինչպես նաև խոսել առաջիկա անելիքներից։

Նոր ապակյա թափոնամաններից այլևս հնարավոր չի լինի գողություն անել․ Երևանում շուտով կտեղադրվեն նոր թափոնամաններ։

«ԵՄ ծրագրով շուրջ մեկ մլն եվրո գրանտ ստացանք և դրա շրջանականում առաջարկեցինք մեզ հատկացնել տեխնիկա և նոր տեսակավորման աղբամաններ։ Դեռևս տարեվերջին թափոնների համար նախատեսված 930 աղբամանները Երևանում են և ստացել ենք երկու բազմաֆունկցիոնալ Volvo ավտոմեքենա, որով իրականացվում է ապակյա շշերի թափոնամանների դատարկումն ու տեղափոխումը։ Ապակյա շշերի թափոնամաններից ունենում էինք բազմաթիվ գողության դեպքեր, այժմ կտեղադրվեն այնպիսի թափոնամաններ, որտեղից շիշը հետ հանելը հնարավոր կլինի միայն հատուկ մեքենայի օգնությամբ»,— ասաց Արմեն Բեգոյանը։

Թե ինչպես են պլանավորում աղբի տեսակավորմանն առնչվող հարցերը և ե՞րբ, ի վերջո, ողջ մայրաքաղաքում պատշաճ կերպով կտեսակավորվի աղբը։

Back to top button