Շարուկ ակներ

Երգով բուժում է վերքեր ու հոգիներ․ «Շարուկ ակներ»

Տաթևիկ Բալայանն օժտված է ծնվել։ Երգը նրանց տանը վաղուց կար։ Ինքը՝ նորածինն էլ երգին հավատարիմ մնաց։ Սկզբից երգն էր, հետո` ինքը։ Երգով ներկայացող աղջիկը կյանքում գտել էր տեղը։ Միջավայրն ամենուրեք երաժշտական էր։ Հայրական տանը, ամուսնու ընտանիքում, աշխատավայրում երգն էր ու երաժշտությունը։

Երաժշտական ուղին սկսել է «Արցախի բալիկներ» մանկական համույթից, հաճախել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, ապա՝ «Մռակած» երգչախումբ։ Ավարտական դասարանում արդեն երգում էր «Ղարաբաղ» պետական էստրադային համույթում։

Տարիների հետ ունկնդրից սեր նվաճեց երգչուհին։ Վաստակն էլ գնահատվեց․ արժանացավ Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։ Մինչև 2023 թվականի բռնագաղթը «Ղարաբաղ» պետական էստրադային համույթի մեներգչուհի էր, աշխատում էր Ստեփանակերտի քաղաքապետարանում որպես մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ։

Բռնագաղթից հետո չի երգում։ Ասում է՝ գուցե մի քիչ բարձր հնչի, բայց ես երաժշտությունը դնում եմ բժշկության հետ նույն նշաձողին, և հուսամ՝ այս անգամ էլ այն կամոքի իմ վերքերը։

Back to top button