Մտքի ուժը

Բուսական հիմքով  բնական կոնսերվանտ՝ մսամթերքի պահպանման ժամկետը երկարաձգելու համար. «Մտքի ուժը»

Հայաստանում առաջին անգամ  փորձ է արվել բնական կոնսերվանտ ստանալ։ Հայ գիտնականները ուսումնասիրել են ութից տասը հայտնի բուսատեսակներ՝ սև և սպիտակ խաղողի տերևներ, ուրց, դաղձ, թարխուն, խնկածաղիկ։ Նախնական խնդիրը, որ իրենց առաջ դրել էին հայ գիտնականները, լուծված է։ Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շահառու են 2021 թվականից։ Հնգամյա ծրագրի երկու տարին նախատիպերի մշակման համար է՝ արդյունաբերության մեջ կիրառելու համար։

«Կենսաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայում բույսերի կենսաբանական ակտիվության ուսումնասիրությամբ  վաղուց են զբաղվում։ Նրանց դիտակետում են ոչ միայն բնության մեջ աճող, այլ  նաև արհեստական՝ in vitro պայմաններում աճեցված բույսերը։ Հիմնականում ուսումնասիրում են էթնոբժշկական նշանակության բուսատեսակներ: Բույսերը վաղուց են լայն կիրառություն ունեցել՝ ասում է զրուցակիցս ու հիշեցնում՝ կոսմետիկ միջոցների, սննդի մեջ դրանց կիրառության մասին։ Հետազոտության համար այնպիսի բույսեր են ընտրում, որոնց աճեցումը մեծ ծախսեր չի պահանջում։ Հայաստանի բույսերով հետաքրքրված են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գիտնականները։

Գիտնական Սահակյանն ասում է, որ սա մի շարք գործոններով է պայմանավորված՝ աշխարհագրական դիրքից մինչև հողի կազմ։ «Արտաքին հանգամանքներով պայմանավորված՝ հարևան երկրներում ու Հայաստանում աճող միևնույն տեսակի  բույսերը տարբեր են իրենց քիմիական կազմով։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մեր տարածքում աճող բույսերը սինթեզում են ավելի մեծ քանակությամբ ակտիվ մետաբոլիտներ՝ իրենք իրենց համար, որպեսզի  բույսը հարմարվի անբարենպաստ պայմաններին։ Որքան բույսի աճի ու զարգացման համար պայմանները բարենպաստ են, այնքան դրանց սինթեզած մետաբոլիտների կազմն աղքատ է։ Ինչո՞ ւ են ասում՝  Հայաստանում աճող միրգը ավելի քաղցր ու համեղ է. հենց մեր բնակլիմայական պայմանների ազդեցությամբ է դա պայմանավորված, միկրոտարրերի առկայությամբ, ոռոգման ջրի կազմով։ Սա մեր իրական հարստությունն է, պետք է փորձենք պահպանել ու կիրառել՝ առանց բնությանը վնաս հասցնելու»։

Պարզել են, որ եթերայուղատու բույսերի մեծ մասն ունի մանրէասպան ակտիվություն, կարող է ոչնչացնել այնպիսի մանրէների, որոնք բարձր կայունություն ունեն լայն կիրառություն ունեցող հակաբիոտիկների՝ տետրացիկլինի, ամպիցիլինի նկատմամբ։

Գիտական կյանքում հետազոտթյունները շատ հաճախ հաջորոդում են մեկը մյուսին, նոր գաղափարների հիմք են դառնում։ Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները հիմք են հանդիսացել նոր ծրագրերի համար։

Այսպիսի մի ծրագրի շահառու է ամբիոնի ասպիրանտ Սիլվի Թադևոսյանը, որը Ասպիրանտների աջակցության ծրագրերից մեկի ղեկավարն է։ Պատմում է․ «Իրականացնելու եմ բույսերի մետաբոլոմիկական առանձնահատկություններն ուսումնասիրություն, նաև՝ բույսերից առանձնացված լուծազմվածքների հակաբակտերիական հատկություններն եմ ուսումնասիրելու։ Այժմ շատ արդի է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող բակտերիաների հետազոտությունը, քանի որ նոր միոցներ են փորձում հայնաբերել, իսկ բույսրեը կարող են նոր միջոց հանդիսանալ։ Նաև նոր շտամ եմ գնելու, որը ներհիվանդանոցային վարակ է հանդիսանում ու տարածված է։ Նրանց դեմ որպես միջոց կարող ենք բույսերից ստանալ  նոր պատրաստուկներ»։ 

Սիլվին թեմայով վաղուց է հետաքրքվում, ասում է՝ բույսերի հետաքրքիր հատկությունները ամբողջությամբ բացահայտված չեն։ Նրանց հետ աշխատելը հեշտ է, հետաքրքիր։ Ունեն բոլոր հնարավորություները, որ կարողանան նոր միացություններն ազդեն այնպիսի բակտերիաների վրա, որոնց նկատմամբ այս պահին դեռ  միջոցներ չկան:

Թե ինչպես են ընտրում, այսպես ասենք, թիրախային բույսերը, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության, կենսատեխնոլոգայի ամբիոնի դասախոս, ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանն է պատմում․ «Մենք հիմնականում հետազոտում ենք այն բույսրեը, որոնք կիրառության երկարատև պատմություն ունեն, տոքսիկ չեն, կարող են որպես համեմունք կիրառվել։ Եթե ցանկանում ես այն սննդի կազմի մեջ կիրառել, պետք է համային հատկանիշներն էլ բարենապստ լինեն, որ մարդիկ կարողանան մթերքը օգտագործել։ Հետազոտել ենք մեծ քանակությաբ բույսեր, շարունակվում են այդ հետազոտությունները։ Վերջերս Մատենադարանից ստացանք առաջարկ՝ հետազոտել միջնադարյան բաղադրատոմսերով ստացված տարբեր դեղպատրաստուկների ակտիվությունը։ Այժմ սկսել ենք աշխատանքները»։  

Գիտական աշխատանքը թիմային է, այստեղ ամեն մեկն իր դերն ու աշխատանքն ունի։  

Back to top button