Սփյուռքի ձայնը

Լոռեցի հայն ու Մոնտեվիդեոյում ապրող հայը՝ մեկ տեղում. կգործարկվի «Միասին» համահայկական հարթակը. «Սփյուռքի ձայնը»

Միավորվել հայկական ինքնությունը պահպանելու, նոր մարդկանց հանդիպելու, տաղանդների զարգացումը խթանելու և յուրահատուկ միջավայր ապահովելու  համար՝ անկախ աշխարհագրական դիրքից, լեզվական ու մշակութային տարբերություններից և այլն․ այս և այլ կարևոր առանձնահատկությունները, համահայկական նախասիրություններն ու հետաքրքրությունները կմիավորվեն «Միասին»-ի շնորհիվ։

«Միասին» համահայկական հարթակի հիմնադիր Վարդան Գաբրիելյանն ասում է․ «Հայը, որն ունի գրականության, արվեստի, ծրագրերով ու նախասիրություններով կիսվելու ցանկություն, կարող է համախմբել իր շուրջը տարբեր երկրներում ապրող հայերին»։

Կյանքը սփյուռքում գործուն է՝ ասում է Վարդան Գաբրիելյանը։ Կան կապի տարբեր միջոցներ՝ եկեղեցի, միություններ և այլն, որոնք կարևոր դեր են խաղում կապի ապահովման գործում։  «Մեր հարթակը անվճար է, 16 լեզվով։ Մենք հաշվի ենք առել  այսօրվա հայ մարդու պահանջները», – նշում է։

Ցանկացողներն արդեն կարող են գրանցվել հարթակում, իսկ գործարկումը սպասվում է մի քանի ամսից՝ նշում է Վարդան Գաբրիելյանը։

Back to top button