Դպրություն

Մարտահրավերներ, խոչընդոտներ, իրականացված ծրագրեր․ ՅՈՒՆԻՍԵՖ–ն ու ՀՄԿ–ն ամփոփում են տարին. «Դպրություն»

2023թ․–ի ընթցքում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում վեր հանվեցին խնդիրներ, որոնք կան կրթության ոլորտում, ուսումնասիրվեց միջազգային փորձը, և այդ ուսումնասիրությունների հիման վրա եղան առաջարկություններ նախարարությանը, որպեսզի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները լինեն ավելի փաստահեն և հետազոտահեն։  

ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվեց նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագիրը, որը անդրադառնում էր նաև Արցախից բռնի տեղահանված երեխաներին։

Հաղորդման հյուրերն են ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյան

Back to top button