Գերդաստաններ

Ջազ՝ հայկական ակցենտով․ Լալայաններ. «Գերդաստաններ»

Արտյոմ և Տիգրան Լալայաններ. նույն գերդաստանից երկու տաղանդավոր երաժիշտներ: Արտյոմ Լալայանը Արցախում հիմնեց «Ամարաս» երաժշտական խումբըհետո  Մոսկվայում ստեղծեց , «Հայկական ակցենտով ջազային նվագախումբը», իսկ Տիգրանը հիմնադրել է Արցախի ջազ նվագախումբը։

Նրանց նախնիները եղել են շատ սիրված երաժիշտներ, տիրապետել տարբեր  գործիքների, կրթել են մի քանի սերունդ։  

Ստեփանակերտում՝ Մաքսիմ Գորկու անվան փողոցում, շատ տարիներ առաջ ապրում էին երաժիշտ եղբայրներ՝ Վիլեն և Կառլեն Լալայանները։ Վիլեն Լալայանը  տարածաշրջանում հայտնի կլառնետիստ էր, իսկ Կառլենը փողային նվագախմբում   նվագելուց բացի նաև թառի սիրահար էր։ Երկուսն էլ մարդկային բարձր արժանիքների տեր էին, բարի և հյուրասեր` պատմում է Տիգրանը։

Արտյոմ Լալայանը Կառլենի որդին է։ Նա դեռ հինգ տարեկան էր, երբ ծնողները տարան երաժշտական դպրոց, որտեղ ստուգեցին նրա երաժշտական տվյալները, բայց չընդունեցին, քանի որ տարիքային խնդիր կար։ Սակայն Արտյոմն ինքնուս շարունակում էր նվագել և սիրում էր նաև նկարել։ Նա հետագայում սովորեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը ։

Տաղանդավոր տղան չէր կարող ուսումը չշարունակել Երևանյի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Այստեղ նա սովորեց ոչ միայն հայտնի կոմպոզիտորների մոտ, այլև շփվեց լավագույն երաժիշտների հետ, որոնք ժամանակակից երաժշտության և ջազի սիրահարներ էին։ Երիտասարդն այդ տարիներին մի թաքուն նպատակ ուներ սրտում՝ վերադառնալ Ստեփանակերտ և հիմնել մի հեղինակային երաժշտական խումբ։ Կարճ ժամանակ անց իրար գլխի հավաքվեցին արցախցի երիտասարդ երաժիշտները ։ Ծնվեց շատ սիրված «Ամարասը»։ Հայտնի երաժիշտներ Ալեք Փիրումյանի և Վլադիմիր Արզումանյանի աջակցմամբ խմբի տղաները հասան  հաջողությունների։ Նրանք խանդավառված էին, խումբն ամեն անգամ արժանանում էր բարձր գնահատականների։ Այդ օրերին կարոտից ծնված «Իմ Արցախ»-ը սրտեր շարժեց, դարձավ ամենահուզիչը՝ ողջ երգացանկում։

1991 թվականն էր, Ստեփանակերտը ռմբակոծության տակ էր, և թեև ժողովուրդը  ներքնահարկերից դուրս չէր գալիս, սակայն կարողանում էին ապրել ու գոյատևել  այնպես, ինչպես պահանջում էր կյանքը, օրը, մարդկային արժանապատվությունն ու նաև մեր օրենքներն ու ավանդույթները։ Արտյոմն ամուսնացավ երաժիշտ Գայանե Լալայանի հետ։

Արտյոմը 1993 թվականին հրավիրվեց Մոսկվա Գնեսինի անվան ջազային քոլեջ դասավանդելու ։ Այստեղ նա շարունակեց «Ամարաս» խմբի ավանդույթները և ստեղծեց «Ջազ հայկական ակցենտով» նախագիծը , ուր մասնակցել են նաև հանրահայտ ջազային երաժիշտներ։ Խումբը մեծ համակրանքի է արժանանում։ Ջազ երաժիշտ, դաշնակահար, պրոդյուսեր Արտյոմ Լալայանի մասին  hայտնի, խոշոր ջազային նախագծերի պրոդյուսեր Ալեքսանդր Էհդելմանը գրում է. «Ինքնատիպ, բարձրակարգ, էմոցիոնալ կատարումներով երաժիշտները հայտնի են ժամանակակից երաժշտական տիրույթում՝ իրենց համաշխարհային մակարդակի հնչեղությամբ»։

2005 թվականին Արտյոմն արժանացավ «Տարվա լավագույն երաժիշտ» մրցանակին։ Կոմպոզիտորի խումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների և համերգների Արցախում, Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։

Տիգրան Լալայանը 1994 թվականին ընդունվեց Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանը։ Նա 1999 թվականին Արցախի էստրադային համույթի գեղարվեստական ղեկավարն էր ։2003 թվականին Տիգրանը Արցախում հիմնադրեց ,,Ջազ նվագախումբ,, իսկ 2005 թվականին արժանացավ ,,Տարվա լավագույն երաժիշտ,,մրցանակին։ 2016 թվականին Հայաստանի ջազի հայկական ասոցիացիայի նախագահի կողմից շնորհվել է նրան վկայական՝ որպես ,,Armenian jazz associationi-ի Արցախի պաշտոնական ներկայացուցիչ և անդամ

Արցախցի շատ երաժիշտներ այսօր Հայաստանում են։ Նրանք փնտրում ու գտնում են միմյանց, համախմբվում են, իրենց շարքերը համալրում են հայաստանյան և սփյուռքահայ երաժիշտներով, առաջնորդվում «չկա հայաստանցի հայ, չկա արցախցի հայ և չկա օտարերկրյա հայ. հայը մեկն է» սկզբունքով, հավաքվում են մեկ միասնական գաղափարի շուրջ՝ ստեղծելու նոր գործեր, ընդգրկվելու Լալայանների ջազային նվագախմբում և անվերջ ձգտում դեպի վեր՝ լցված հավատով, որ նախախնամությունը վստահաբար  կօգնի ու ապավեն կլինի։

Back to top button