Դպրություն

Ինչի՞ց են դժգոհում և ի՞նչ են պահանջում ուսուցիչները․ «Դպրություն»

Ուսուցիչները բողոքում են, որ տարիներ շարունակ նրանց աշխատավարձերը չեն բարձրանում, բայց պարտադրում են նոր չափորոշիչներով աշխատել, ինչը ավելացնում և բարդացնում է իրենց գործը։

«Ամբողջ գործընթացը դարձել է գրագրություն, բայց ոչ գործնական աշխատանք։ Գործնականի համար ուսուցչին շատ քիչ ժամանակ է մնում, որ ինքը կարողանա աշխատել երեխայի հետ։ Եվ ես վստահ եմ՝ շատ ուսուցիչներ ավելի շատ գրում են, քան գործում են, որովհետև իրականում , այն ինչ գրվում է, եթե դա անեն՝ իրենք գրելու ժամանակ հաստատ չեն ունենա։ Խումբը աշխատում է, փորձում ենք պատշաճ մակարդակով հարցերը ձևակերպել և այդտեղ ներկայացնել նաև լուծման առաջարկները»,-ասում է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը։

«Իրականությունը երկու կողմից շատ տարբեր է։ Բողոք բարձրացնողների մի մասը ազնիվ չի։ Երբ այդ նույն չափորոշիչների գործընթացի մեկնարկը տրվեց, ես միայն ինձ եմ հիշում, որ աղաղակում էի, թե չափորոշաստեղծ գործընթացը կառավարության որոշման խախտումով է սկսվել։ Իսկ դասագրքերի հետ կապված՝ կա մեծ մանիպուլյացիա։ Դասագրքերի օլիգոպոլիկ շուկան քանդվում է և չէր կարող այսպես չլինել», – ասում է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ, պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը։

«Ըստ էության կրթության ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան՝ հատկապես հանրակրթության ոլորտում։ Եվ այն խնդիրները, որոնք բարձրացնում են հիմա ուսուցիչները, դրանց ընդամենը մի մասն է։ Դրանք այն խնդիրներն են, որոնք, ըստ էության, բարձրացվում են երկար ժամանակ լուծում չստանալու պատճառով։ Այստեղ ուղղակի մեկ բան կա, որ կարելի է նկատել՝ մեր ուսուցիչները ըստ էության համընդհանրական խնդիրներ չեն բարձրացնում կամ դրանց այդպիսի մակարդակի դեռևս չեն բարձրացնում։ Որովհետև, երբեմն ստացվում է, որ մարդիկ բարձրացնում են խնդիրներ, որ շատ անհատական է կամ տվյալ ուսումնական հաստատությանն է վերաբերվում կամ տվյալ առարկային միայն», – ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Back to top button