Վերնատուն

Պիտի միաբանվենք և այն վերածվի սիներգիայի` փոխզորացման. Դանիել Երաժիշտ․ «Վերնատուն»

«Մեր օրերում խոսողները շատ են, բայց այդ խոսքի մեջ չենք տեսնում էներգիա, որ ժողովրդին համախմբի, մղի սխրանքների, այսինքն` հրեղեն խոսքի պակաս կա»,- ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դանիել Երաժիշտը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, պատմության դասեր են, մենք ամեն անգամ զրոյից ենք սկսում, չենք կարող ամեն անգամ անիվ հորինել, պիտի նախնիների փորձը վերցնենք, մի բան ավելացնենք և փոխանցենք գալիքին,- ասում է Դանիել Երաժիշտը:

Հաղթում են ոչ թե ռազմի դաշտում, այլ ավելի շուտ` նախապատրաստվելով այդ հաղթանակին: Երաժշտությունը այդ նախապատրաստող հանգամանքն է։ Երաժշտությունը մարդուն զորացնող գործառույթ ունի: Մեր երաժշտությունը տվեք աֆրիկյան ցանկացած ցեղի և նրանք կդառնան գերտերություն: Իհարկե, դրա համար պետք է, ոչ թելսեն որպես պարապ վախտի խաղալիք, այլ դարձնեն ապրելակերպ, կենսակերպի, վստահ է արվեստագետը:

Ըստ նրա՝ մեր հասարակությունը լարից ընկած դաշնամուրի է նման, ինչքան ուզում ես ճիշտ նվագիր, արդյունքը սխալ է:

Դաշնամուրը նախ պիտի լարել, հետո նոր հնչեցնել, նաև պիտի Հայաստանից լարել մի քանի մարդու, որպեսզի մթնոլորտը պարզվի, ասում է մաեստրոն:

«Ես իմաստուն չեմ,- նշում է նա,- գիտեմ սովորական երթևեկության և հիգիենայի կանոնները, եթե մարդիկ դրանք լավ իմանան` Կոմիտաս ու Խաչատրյան էլ կարող են ընկալել»:

էներգիայից բացի, կա նաև սիներգիա հասկացությունը, որը փոխզորացումն է, մենք պիտի միաբանվենք և էներգիան վերածենք սիներգիայի` փոխզորացման, — ասում է Դանիել Երաժիշտը:

Back to top button