Հայագիտակ

Աստված մարմնացել է Որդու մեջ. Միջնադարյան հայ արվեստի աստվածաբանությունը․ «Հայագիտակ»

Հայագետ, աստվածաբան, փիլիսոփայության դոկտոր Հակոբ Քյոսեյանն իր «Հայ միջնադարյան արվեստի աստվածաբանություն»-ն աշխատության մեջ խորապես վերլուծել է հոգևորի և մշակույթի փոխներթափանցումը։

«Աստվածաբանությունը չէր կարող չազղել մշակույթի վրա, քանի որ ժամանակը հոգևորով էր ապրում ու շնչում։ Աշխարհիկը մի տեսակ խեղճացած էր և ամեն ինչում ենթարկվում էր եկեղեցուն»,- ասում է նա։

Նկարչության մեջ գույները, ճարտարապետության մեջ խիստ ձևերը, հոգևոր երաժշտության կանոններն ու կատարման կարգը՝ այս բոլորը ծառայում էին եկեղեցուն, ենթարկվում էին աստվածաբանական կանոններին։

Հատկապես հետաքրքիր էր գույների ընկալումը։ Ոսկին ու դեղինը` Քրիստոսին, սևը` չարին։ Հայր Աստծուն չէին պատկերում, քանզի նա մարմնացել էր իր որդու` Քրիստոսի մեջ, իսկ ինքը չուներ մարմին, և ամեն մեկը իր ուզած ձևով է նրան տեսնում մտովի։

Back to top button