Հասարակ գիտություն

Հայ-ամերիկյան հարաբերությունները 1990-ակաների սկզբին․ «Հասարակ գիտություն»

Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջիններից էր, որ 1991 թվականի վերջին ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Երկու երկրների հարաբերությունները, սակայն, ավելի վաղ էին ձևավորվել՝ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Միացյալ Նահանգները մարդասիրական մեծ օգնություն էր հատկացրել Հայաստանին։

Հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների ընթացքը համընկավ դրամատիկ իրադարձությունների հետ՝ ԽՍՀՄ փլուզման երկար ու ցավագին տարիները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերը, հայ-թուրքական հարաբերությունները և այլ իրադարձությունները երկու երկրների քաղաքական առանցքում էին։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքում գաղտնազերծված արխիվային փաստաթղթերի հիման վրա նորովի է լուսաբանվում 20-րդ դարի վերջին տասնամյակի հայ-ամերիկյան հարաբերությունները։

Եվ այսօր մենք հեղինակի հետ կանդրադառնանք այդ հեռավոր, սակայն արդիականությունը չկորցրած իրադարձություններին։

Back to top button