Հասարակ գիտություն

Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներ եղել են նաև ԽՍՀՄ տարիներին․ «Հասարակ գիտություն»

Հայաստանի առջև ծառացած բազում խնդիրներից, թերևս ամենակարևորն ու քննարկվողը հայ-ադրբեջանական սահմանի հստակեցումն ու սահմանազատումն է։ Գործընթացն իսկապես բարդ է և ունի քաղաքական, սոցիալական, հոգեբանական, պատմական մեծ բեռնվածք։ Խորհրդային տարիներին ևս երկու հանրապետությունների սահմանային հարցերը հաճախակի քննարկվում էին, ստեղծվում էին հանձնաժողովներ, ուսումնասիրվում էին քարտեզներն ու հարակից փաստաթղթերը։

Ինչպե՞ս է ընթացել սահմանային հարցի կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, տեխնիկական և մասնագիտական ի՞նչ առանձնահատկություններ ու դժվարությունն են եղել. այս հարցերի շուրջ մենք այսօր զրուցելու ենք քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։

Back to top button