Հասարակ գիտություն

Միգրացիայի ազդեցությունը պատմական գործընթացներում․ «Հասարակ գիտություն»

Ժողովուրդների տեղաշարժերը միշտ եղել են մարդկության պատմության ուշագրավ իրադարձությունը։ Դրանք ունեցել են տարբեր պատճառներ՝ տնտեսական, քաղաքական, անգամ՝ բնակլիմայական։ Դեռևս հնագույն ժամանակներում նման տեղաշարժերը էապես փոխել են տարբեր տարածաշրջանների քաղաքական ու էթնիկ պատկերը՝ վերացնելով ու ստեղծելով պետություններ։

Մեր թվարկությունից առաջ VII-VI դարերում Մերձավոր Արևելքում և Հայկական լեռնաշխարհում նույնպես տեղի են ունեցել դրամատիկ իրադարձություններ, որոնք ուղեկցվում էին գրեթե չընդհատվող պատերազմներով։ Այս հարցի մասին մենք զրուցելու ենք արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Ռուսլան Ցականյանի հետ։

Back to top button