Սփյուռքի ձայնը

Անկախությունը պետք է համայն հայության օրակարգում լինի․ «Սփյուռքի ձայնը»

Ո՞րն է անկախության գինը, ինչպե՞ս արժևորել դժվարությամբ ձեռք բերած անկախությունն ու ինքնիշխանությունը, տարբեր ժամանակներում Հայաստանում հաստատված սփյուռքահայերն անկախության պահպանման ու ընկալման իրենց յուրօրինակ տեսակետներն ունեն։ 

Երեք տարի առաջ մշտական բնակություն հաստատելու որոշմամբ Հայաստան եկած, բժշկական ոլորտում աշխատող Արազ Չիլոյանը ԱՄՆ-ից է՝վստահ է, որ միայն համատեղ ուժերով հնարավոր է պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Շատ խնդիրներ ու հիասթափություններ պետք է մոռանալ, այսօր կանգնել հայրենիքի կողքին: Ես կառավարման ոլորտում եմ աշխատում: Կարևոր է նաև յուրաքանչյուրիս աշխատանքը՝ երկիրն ավելի ուժեղ դարձնելու համար»,— ասում է Արազը:

Ֆրանսիայից թարգմանիչ Դավիթ Սապունջյանը նույնպես Հայաստանում է 44-օրյա պատերազմից հետո:

«Բացի իմ գործունեությունը ես նաև ՈՄԱ-ում եմ, պատրաստվածություն եմ ձեռք բերում՝ բոլոր իրավիճակներին պատրաստ լինելու համար»:

Դավիթը համոզված է, որ թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի երիտասարդները պետք է ավելի գործուն քայլեր անեն, վերջ տան անտարբերությանը՝ հայրենիքը պահելու համար: Մեր այսօրվա սերունդը պատասխանատու է վաղվա սերունդների առաջ։

«Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Կաբաքյանը ծնունդով Լիբանանից է, Հայաստանում է 2004-թվականից։ Նա համոզված է, որ անկախության պահպանման համար պետք է խիզախություն ու սեփական ուժերին վստահելու հմտություն:

«Դարեր շարունակ մենք սպասել ենք այս կամ այն երկրի օգնությանը, նրանց միջամտությանը: Ժամանակն է, որ մենք մեր հույսը մեզ վրա դնենք, ապավինենք մեր ուժին: Իսկ սա կարող ենք անել համայն հայության մասնակցությամբ և մեր ուժերը բազմապատկելով»,- աում է Սևան Կաբաքյանը:

Back to top button