ԿարևորՀասարակություն
Երկուշաբթի կմեկնարկի սոցիալական որոշ խմբերին մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի տրամադրումը․ ԱՀ պետնախարար
Վերջին օրերին կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար: Այդ մասին ասված է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքի էջում։
«Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- նշված է գրառման մեջ