Հայագիտակ

Չիրականացած երազանքների նկարիչը՝ Հրաչյա Հակոբյանը. «Հայագիտակ»

20-րդ դարի 60-80-ականների երիտասարդ նկարիչների սերնդից էր Սիրուն Հրաչը։ Մանկությունն անցավ կրկես-շուկա-արհեստավորական կրպակներ կախարդական եռանկյունու մեջ, և դրանցից ամեն մեկն իր անկրկնելի հետքը թողեց նկարչի արվեստում։ Ի հակադրություն արվեստում իշխող սոցռեալիզմին՝ արդեն առաջացել էր «խիստ ոճը», որին էլ հարեց Հակոբյանը։ Նրա հերոսները շարքային մարդիկ են, թեման` կրկես, պատերազմ, որն իհարկե չէր տեսել ինքը։

Ազատության, թեթևության, բայց միաժամանակ փիլիսոփայական խոր մտքեր արթնացնող տրամադրություներն են պարուրում Հրաչյայի կտավները դիտողին։ Երկու անգամ այցելեց Փարիզ` արվեստների օրրան, սակայն տպավորվեց միմիայն Օդեոնով, որի ձևավորումից փորձեց օգտվել Օպերային թատրոնի ձևավորման ժամանակ։ Փարիզը չզարմացրեց նրան։ Ազատությունը նրա արյան մեջ էր։

Back to top button