

Ինչպե՞ս էր ծնվել խորհրդային Հայաստանի հիմնը։ Ո՞ր ստեղծագործությունն էր մնացել հանրահայտ վալսի ստվերում։ Ի՞նչը խանգարեց Խաչատրյանին օպերա գրել։ Նրա արվեստը լույս և ուրախություն էր ճառագում։
Բորիս Ասաֆև
«Երբ ես մտածում եմ Խաչատրյանի ստեղծագործության մասին, իմ առաջ հառնում է մի հզոր գեղեցիկ ծառ, որի հուժկու արմատները խորամուխ են եղել հայրենի հողի մեջ ու ներծծում են նրա լավագույն հյութերը»:
Ղազարոս Սարյան
«Չի կարելի կառչել ժողովրդական երաժշտությունից, այսպես ասած՝ լուսանկարել այն, դա նման է տեղում դոփելուն։ Չի կարելի աստվածացնել ֆոլկլորը և վախենալ դիպչել նրան։ Ժողովրդի երաժշտությունը պիտի արթնացնի կոմպոզիտորի երևակայությունը, առիթ, խթան դառնա ստեղծելու նոր, ինքնատիպ գործեր»։
Արամ Խաչատրյան
Նրան առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչպես է վերաբերվում իր ստեղծագործություններին ունկնդիրները։ Նրան մոտ էր այն ունկնդիրը, որը լսում էր և անմիջականորեն կարող էր ասել՝ երաժշտությունն իրեն ուրախացնում է, թե տխրեցնում։