Ըստ 2023 թվականի տնտեսական ազատության ինդեքսի՝ Հայաստանը զբաղեցրել է 50-րդ տեղը 176 երկրների շարքում։ Նրա ընդհանուր կարգավորիչ շրջանակը մնում է արդյունավետ, բաց շուկաներին աջակցող քաղաքականություններ կան:
Կառավարության տնտեսական և հակակոռուպցիոն բարեփոխումները բարելավել են մրցակցային դաշտը:
«Հայաստանը 2022 թվականի Տնտեսական ազատության ինդեքսում զբաղեցրել է 58-րդ տեղը։ Այս տարի բարելավել է իր դիրքը համաշխարհային վարկանիշում (50-րդ), և նրա ընդհանուր միավորը բարձր է համաշխարհային միջինից»,- Թվիթերի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։