Հայագիտակ

Արարատյան դաշտում դեռ ուրարտական ջրանցքների մնացորդներ կան․ «Հայագիտակ»

Ջուրը հայերի համար միշտ զուգորդվել է կենարար բառի հետ, և դեռ ուրարտական արքաների օրոք ջրանցք կառուցելն այնքան կարևոր բան է համարվել, որ շինարարության ավարտից հետո հարկ են համարել արձանագրություններ թողնել այդ մասին։

Վիմագրագետ Արսեն Հարությունյանը վկայում է. «Այդ գրությունների մեջ նշվում էր, թե որ արքայի օրոք և որտեղ է կառուցվել ջրանցքը, իսկ ամենավերջում ասում էին, որ կանիծվի այն մարդը, որը կփորձի այս գրությունը ջնջել կամ կեղծել»։

Այգեգործության և խաղողագործության զարգացումն անհնար է պատկերացնել առանց ջրի, ուստի ջրանցքների կառուցումը ուղղակի անհրաժեշտ էր, մանավանդ առաջին հերթին արքայական պալատին ու այգուն ջուր հասցնելու համար։

Ջրանցքների կառուցման և աղբյուրներ անցկացնելու հետ միաժամանակ զարգացավ նաև գրություններով ստելլաներ ու վիշապաքարեր տեղադրելու մշակույթը։

Back to top button