Էկոսֆերա

Քաղաք-այգին ՝ նոր «զգեստով»․ Երևանը՝ ծառահատումների և փոխարինվող ծառերի խնդրի առջև․ «Էկոսֆերա»

Երևանի կենտրոնում իրականացվող ծառահատումներն ու դրանց փոխարինման համար առաջարկվող տեսակները մեծ քննարկումների առիթ են դարձել։ Մասնագետների մի մասը համոզված է, որ կան տեսակներ, որոնք հատման ենթակա չէին, իսկ ահա պատասխանատու մարմինը հայտարարում է՝ քաղաքի ծառերի զգալի մասն իրեն սպառել էր, նորով փոխարինելու անհրաժեշտություն կա։

Երևանն ընդլայնվում է, բնակչությունն ու տրանստորտի թիվը՝ աճում։ Կիսաանապատային գոտում գտնվող քաղաքն այժմ, մեղմ ասած, խեղդված է փոշու մեջ։ 90-ականների մութ ու ցուրտ տարիների ճգանաժամն էլ մյուս կողմից հանգեցրեց Երևանի անտառածածկ տարածքների կրճատմանը։

Այժմ Երևանի համար պարզապես կենսական նշանակություն ունեն առկա կանաչ տարածքներն ու դրանց ավելացումը։ Այս ամենը հաշվի առնելով արդարացված է բնակչության բողոքը՝ Կասկադի և Օպերայի հատվածում իրականացված ծառահատումների մասով։ Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանին այսօր անհանգստացնում են քաղաքի կանաչապատմանն առնչվող խնդիրները։ Գիտնականը, համացանցում տեսնելով հատված ծառերը, ցանկություն ունի արտահատվելու. «Ծառերի ընտրությունը կատարվել էր համապատասխան կլիմայական պայմանների։ Շատերը մեծ նշանակություն ունեցող տեսակներ են․․․»։

Ըստ մասնագետի՝ խորը էտի ենթարկված ծառերն արդեն կարելի համարել վնասված, որոնք հեշտությամբ հիվանդանում են տարբեր հիվանդություններով։ Սա է այսօր Երևանում առկա ծառերի հիվանդության պատճառներից մեկը։

Ինչո՞ւ են հատվել թեղիներն ու հացենիները, պարզաբանում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Back to top button