Էկոսֆերա

Մարտի 8-ին նվիրե՞լ ծաղիկներ, թե ոչ․ որքանով են դրանք վտանգավոր շրջակա միջավայրի համար․ «Էկոսֆերա»

Իհարկե հաճելի է կանանց տոնին ուշադրության արժանանալ՝ հատկապես գեղեցիկ ծաղկեփնջերով։ Սակայն մեր պարտքն ենք համարում ունկնդիրներին տեղեկացնել կամ հիշեցնել, թե կտրատած ծաղիկները շրջակա միջավայրի վրա ինչպիսի վտանգավոր ազդեցություն են ունենում։ Միջազգային մամուլն անդրադարձ է կատարել գեղեցիկ տոնի անցանկալի հետևանքներին։

Վաճառքի համար աճեցված ծաղիկները սկսում են վնասներ հասցնել նույնիսկ այգում։ Այնտեղ ջրվում են քիմիական նյութերով, որոնցից մի քանիսը չափազանց ագրեսիվ են շրջակա միջավայրի համար:

Ծաղիկները հատելուց հետո պատվում են քիմիական նյութերով, որպեսզի բույսերը երկար ժամանակ պահպանեն իրենց տեսքը։
Բացի այդ, ծաղկի արտադրությունը տեղի բնակչությունից խլում է բերրի հողեր, աղտոտում և սպառում է ջրի աղբյուրները և առաջացնում է շատ քիմիական թափոններ։ Բայց սա դեռ ամենը չէ. բույսերի մեծ մասն աճեցնում են հեռավոր երկրներում, և վաճառասեղանին հասնելու համար նրանք պետք է հազարավոր կիլոմետրեր անցնեն օդային և ցամաքային ճանապարհով: Օդը և շարժիչային տրանսպորտային միջոցները աղտոտման լուրջ աղբյուրներ են, որոնք արտադրում են միլիոնավոր խորանարդ մետր արտանետումներ և այրում միլիոնավոր լիտր վառելիք։ Իսկ տարանցման ժամանակ ծաղիկները պահող հզոր սառնարաններն անհավանական քանակությամբ էներգիա են ծախսում։ Բացի դրանից, մեծ թվով բույսեր տեղափոխման ժամանակ մահանում են և դառնում աղբավայրի օբյեկտ։ Գնման պահին ծաղիկները փաթաթված են կիլոմետրանոց փաթեթավորմամբ, որի մեծ մասը պատրաստված է պլաստիկից։ Եվ այս «դժբախտ» վարդերի, շուշանների և քրիզանթեմների կյանքը ավարտվում է։

Մեկ քանի օր անց բույսերը մահանում են և իրենց վտանգավոր փաթեթավորման հետ միասին հայտնվում աղբավայրում։ Համաձայնեք, չափազանց բարձր գին է՝ կարճատև գեղեցկության համար։

Կան բազմաթիվ այլընտրանքներ: Օրինակ՝ ծաղկամանի մեջ ծաղիկներ, որոնք շատ ավելի երկար կուրախացնեն նվեր ստացողին։ Եվ նույնիսկ ավելի լավ տարբերակ՝ ծառ նվիրել, կան հատուկ ծառայություններ, որտեղ կարելի է անհատական տնկին պատվիրել առցանց։

Մեկ այլ տարածված երևույթ է՝ ծառերի վրա կամ փողոցների ինչ-որ մի հատվածում փուչիկներով սեր խոստովանելը։

Այս անվնաս թվացող զարդերը պատրաստված են լատեքսից։ Դրանց քայքայման համար ոչ միայն պահանջվում է առնվազն 4 տարի, այլև մեծ վտանգ են ներկայացնում կենդանի էակների համար։

Պայթած փուչիկները վաղ թե ուշ մահացու սնունդ կդառնան վայրի կենդանիների, իսկ ջրային մարմիններ մտնելով՝ նաև ձկների համար։ Սոված թռչունները նույնպես կուլ են տալու կամ կերակրելու իրենց ճտերին: Պարզվում է, որ տոնական մթնոլորտի գեղեցիկ տարրը նույնպես վնասակար է շրջակա միջավայրի համար։

Back to top button