Նա յոթ տարեկանից նվագել է հոր, ապա և այլ սազանդարական խմբերի հետ, երգել, վարժվել դուդուկի ու քամանչայի նվագին։
Բաքվում որպես մենակատար աշխատել է Անտոն Մայիլյանի «Արևելյան նվագախմբում», Թիֆլիսում հաճախ հանդես է եկել նշանավոր աշուղՀազիրիի խմբում։
1905 թվականին ադրբեջանական երգիչ Կարյագդօղլու և թառահար Փիրումովի հետ համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում ու Իրանում, մասնակցել գրամոֆոնային գրառումների։
Ուսումնասիրելով մերձավորարևելյան լեզուները և ժողովրդական երաժշտությունը՝ մասնագիտացել է մուղամների արվեստում, ներդրել քառալար քամանչան։ 1909 թվականից Անդրկովկասի և Իրանի քամանչահարները նրանից փոխառել են նաև քամանչայի լարվածքը։
1926 թվականին Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել «արևելյան ֆակուլտետ», դասավանդել է արևելյան երաժշտության տեսություն և Ալեքսանդր Սպենդիարյանի օժանդակությամբ ստեղծել է նվագախումբ, ղեկավարել Հայաստանի հանրային ռադիոյի ժողգործիքների անսամբլը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել Սաշա Օգանեզաշվիլի, նույն ինքը Ալեքսանդր Օհանյանի մասին։