15 րոպեն քիչ է

Խաչատուր Ներսիսյան․ տոպոհետախույզ ու քամանչահար, Հայրենական պատերազմի մասնակից ու ՀԽՍՀ վաստակավոր արտիստ․ «15 րոպեն քիչ է»

Նա ծնվել է 1923 թվականին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել է ծնողների ծննդավայր՝ Եղեգնաձորի Մարտիրոս գյուղ,1933 թվականին՝ Երևան։

1937-1941 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Կարախանին, միաժամանակ ուսանել կոնսերվատորիային կից Արևելյան ստուդիայում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Միրզոյանի դասարանում։

1939 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Ռադիոյի ժողգործիքների անսամբլ։

1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ հայկական 409 հրաձգային դիվիզիայի կազմում, եղել տոպոհետախույզ, միաժամանակ ղեկավարել է գնդի ժողգործիքների անսամբլը։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի մեդալներով և շքանշաններով։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, քամանչահար, Հայրենական պատերազմի մասնակից Խաչատուր Ներսիսյանի մասին։

Կարդացեք նաև

Back to top button