Սփյուռքի ձայնը

Սկսել ենք հասկանալ, որ մի ազգի զավակներ ենք․ Մարթին Յորգանց․ «Սփյուռքի ձայնը»

«Ստամբուլահայ, ֆրանսահայ կամ լիբանանահայ․բոլորս հայ ենք ու պետք է միմյանց օգնենք»,-ասում է ֆրանսահայ երգիչ Մարթին Յորգանցը։ Նա ծնվել է Թուրքիայում և 20 տարեկանում է տեղափոխվել է Ֆրանսիա:

Սիրված ու ճանաչված երաժիշտը տարիներ անց Հայաստանում համերգներ ունեցավ և իր երգերը կատարեց հայկական մանկական խմբերի հետ։ Երգեր, որոնք մինչ այսօր ճանաչված և սիրված են շատերի կողմից։

Ինչո՞ւ համաշխարհային ճանաչում ունեցող արմատներով հայ երաժիշտների կողքին չկա նաև Յորգանցի անունը, ինչը խանգարեց նրան գրավել երաժշտական բարձունքները։

«Չկար այն մարդը իմ կյանքում, որը պետք է զբաղվեր իմ հանրահռչակմամբ: Բայց մենք, իհարկե, շատ հայ արվեստագետներ ունենք, որոնց ճանաչում է ողջ աշխարհը: Բացի այդ, ինձ վերապահումով էին մոտենում: Եթե թուրքահայ ես, ուրեմն դու տարբերվում էիր մյուսներից»,- ասում է երգիչը։

Նա նշում է, որ թուրքահայ երգիչներից այսօր միայն Սիպիլին է հաջողվել չբախվել այդ խնդրին։ Ժամանակի ընթացքում սկսել ենք հասկանալ, որ բոլորս մի ազգի ներկայացուցիչներ ենք ու պետք է հարգենք միմյանց աշխատանքն ու կենսագրությունը՝ ասում է Մարթին Յորգանցը:

Ի դեպ, մաեստրոն Հայաստանում այս անգամ թեև չկարողացավ հանդիպել իր հանդիսատեսին ու համերգներ ունենալ, սակայն ձայնագրեց իր նոր` «Հայաստան իմ տուն» երգը, որից մի հատված կարող եք լսել հաղորդման վերջում:

Back to top button