

Նա գիտի հայերեն բառեր, գրում է մեր լեզվով, բայց ընդամենը երկու անգամ է եղել Հայաստանում ու այս անգամ աշխատարան անցկացրել մոտ 600 երեխաների հետ:
Շվեյցարացի նկարիչ Ֆրանց Բրուլհարթի երկրորդ այցն է Հայաստան: Շոգից է բողոքում, չգիտի՝ ուր փախչել, բայց այս յուրահատուկ էներգիա ունեցող երկիրն այնքան գրավիչ է, որ 600 երեխաների հետ աշխատարան վարելուց հետո ևս մեկ շաբաթ մնաց Հայաստանում:


Կրեավիվա մանկական թանգարանն ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային թանգարանը Բրուլհարթին հրավիրեցին Հայաստան աշխատելու Վանաձորի, Գորիսի ու Երևանի երեխաների հետ, ոգեշնչելու նրանց հավատալ, որ նկարել գիտենք բոլորս:




60-անց նկարիչը պարեց, ցատկոտեց բոլորի հետ, ծանոթացրեց գույների ելևէջներին ու ստիպեց գունապատում ստանալ արհեստավարժ նկարիչների նման:
Ֆրանցը սիրեց հայերին, հայերն էլ՝նրան ու այս կապը այլևս ոչ մի կերպ չի կարող կտրվել: