Սփյուռքի ձայնը

Հայ գործարար կանայք ԱՄԷ–ում. «Սփյուռքի ձայնը»

Դեռևս 16-րդ դարում Ծոցի տարածաշրջանում արևելքի և արևմուտքի միջև իրականացվող առևտրի հիմնական կազմակերպիչները հայ վաճառականներն էին: Արդի շրջանում հայերն Արաբական Միացյալ Էմիրություններում սկսել են հաստատվել 1960-ականներից` աշխատանքային միգրանտների կարգավիճակով։

Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 8000-10 000 մարդ, որոնց մոտ 10%-ը գործարարներ են, անձնական առևտրով զբաղվողներ: Կան նաև ճարտարապետներ, տնտեսագետներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ, բժիշկներ և ուսուցիչներ:

Սփյուռքի ձայնը հաղորդաշարի տաղավարում ճարտարապետ, համայնքային գործիչ, ԱՄէ– ի միջազգային գործարար կանանց խորհրդի նախագահ Գյուլիզար Ջոնյանը գործարար աշխարհում ևս ներկայանում է ազգային դիմագծով, արարում՝ մեկտեղելով սակայն հայկականն ու համաշխարհայինը։

«Մի քանի ամսից ԱՄԷ–ից գործարար կանանց խումբ պետք է գա Հայաստան՝ ծանոթանալու հայկական մշակույթին և հատկապես հայկական բիզնես միջավայրին, ուզում են հասկանալ, թե ինչ հնարավորություններ է տալիս Հայաստանը գործարարներին։ Նրանք իմ ղեկավարած խորհրդի անդամներն են։ Ես ուրախ եմ, որ կարող եմ գոնե մի քանի հոգու հնարավորություն տալ ճիշտ ճանաչել իմ հայրենիքը։ Ես երբևէ կուսակցական չեմ եղել։ Դեռևս Կանադայում, որտեղ ես Հայ Բարեգործական Ընդհանուր Միության փոխնախագահն էի, միշտ ասում էի, այժմ էլ եմ ասում, որ իմ կուսակցությունը Հայաստանն է։ Եվ, եթե մեկ անգամ էլ աշխարհ գամ, նորից կուզեմ հայ լինել։ Ես հպարտ եմ, որ հայ եմ»,– ասում է ճարտարապետ, համայնքային գործիչ, ԱՄէ– ի միջազգային գործարար կանանց խորհրդի նախագահ Գյուլիզար Ջոնյանը։

Back to top button