Ռուսաստանի հայ համայնքներում սերնդափոխություն է տեղի ունենում` ասում է «Հայկական գաղթօջախներ» և «Հայկական ներուժ» հեռուստածրագրերի հեղինակ Արևիկ Օրբելյանը։ Նա վերջերս է վերադարձել ՌԴ մի շարք քաղաքներից։
Եյսկ, Անապա և Կրասնոդար․ այս քաղաքների հայ համայնքներում հայությունն ապրում է իր առօրյա կյանքով՝ չանտեսելով սակայն, այն կարևոր և հուզող հարցերը, որոնք այսօր ունի ՀՀ-ը։ Իշխան Վորոնցովի կողմից հիմնադրած Եյսկում առաջին հայերը հայտնվել են 1800-ականներին։ Եղել են վաճառականներ, ունենցել ենք մեր եկեղեցին, ինչն այսօր չի գործում, ցավով նշում է Արևիկ Օրբելյանը։
Քաղաքի հայությունը կտրված է ռուսահայ համայնքից, «քանի որ ապրում են ռուսական իրականության մեջ», ասում է լրագրողը։ Սակայն նրանք քաջատեղյակ են հայաստանյան իրականությանը, իրենց դիրքորոշումն ու գնահատականը՝ տարբերվում է մյուս համայանքներից, նշում է զրուցակիցս։
Համայնքի ղեկավարը Լիպարիտ Հմայակյանն է՝ ծննունդով Գյումրից։ Արևիկ Օրբելյանը նշում են, որ այստեղ մարդիկ հայերեն քիչ են խոսում և խնդիրն ընտանիքներում է։ «Ընտանքի անդամները իրենց երեխաների հետ ոչ տանը, ոչ էլ դրսում, գրեթե չեն խոսում հայերեն»։
Խնդրին չի նպաստում նաև այն, որ համայնքում չկա հայերենի ուսուցիչ, որը կարող է կազմակերպել մայրենիի դասընթացներ։ Անապայում հայ համայնքը ձևավորվել է տարբեր ժամանակներում և տարբեր տարածքներից եկածներից։ «Անապայում ևս սերնդափոխություն է եղել։ Ռուսլան Կագրամանյանի, որը համայնքի երիտասարդ ղեկավարն է, ծնողներից մեկն է հայ։ Նկատեցինք, որ հայերեինի ուսուցչուհուն պարտադրում էր, որ իրեն սովորեցնեն հայերեն»,- պատմում է Արևիկ Օրբելյանը։
Սերնդափոխությունը համահունչ է ընթանում, ասում է հաղորդաշարերի հեղինակը, դա նոր ուժ, նոր միտք ու մտածողություն է բերում համայնքին, քանի որ աշխատանքներին էլ ընդգրկված են հենց երիտասարդները։ Մեր գործընկերուհին եղել է նաև Հայկակաձոր հայկական գյուղում, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր են, բայց այստեղ ևս շատերը չեն տիրապետում հայերենին։