Կարևոր

Հայ- գերմանական ռազմական համագործակցության ծրագիրն իրակացանվել է

Սեպտեմբերի 24-ին Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պատվիրակությանը:
Այցի շրջանակում ամփոփվել են հայ- գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2012 թվականի իրականացված աշխատանքները և քննարկվել է երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագիրը:
Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և փաստել են, որ 2012թ. ծրագիրը գրեթե ամբողջությամբ իրականացվել է, իսկ 2013 թ. ծրագրի համաձայն նախատեսվում է համագործակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում առաջնային համարվող ուղղություններով, ինչպես նաև նաև համագործակցության հաստատում երկու երկրների զինված ուժերի մարտական ապահովման ծառայությունների միջև:

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button