Ավարտելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, ուսումը շարունակել է ԵՊՀ-ի իրավագիտության մագիստրատուրայում, այնուհետև Շվեյցարիայում ուսանել է սոցիալական և մշակութային մարդաբանություն:
Այսօր նա Impact innovation ինստիտուտի և Safe YOU կանանց հարթակի հիմնադիր և գործադիր տնօրենն է: Նա հավատում է, որ դրական սոցիալական փոփոխությունների կարելի է հասնել ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով և իր փորձով ապացուցում է դա։