Մտքի ուժը

Կյանքեր փրկող կայանը փրկության կարիք ունի․ «Մտքի ուժը»

Երբևէ մտածե՞լ եք, թե համավարակի այս օրերին արհեստական շնչառական սարքերին միացված հիվանդների համար անհրաժեշտ հեղուկ թթվածինը որտեղ են արտադրում և ինչ ծավալի։

Պարզելու համար հասանք հայտնի ֆիզիկայի խաչմերուկ՝ բոլորին հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ։

Այստեղ է գտնվում Ալիխանյանի անվան գիտական ազգային լաբորատորիայի կրիոգեն կայանը։

Հիվանդանոցներին անհրաժեշտ թթվածնի առյուծի բաժինը մատակարարում են հենց այս գիտական ազգային լաբորատորիայի կրիոգեն կայանից։

Այստեղ պատրաստ էին աշխատել 24–ժամյա ռեժիմով։ Նախապես ձեռք էին բերել թթվածնի մատակարարաման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ։

«Համավարակի օրերին հեղուկ թթվածնի պահանջարկը կտրուկ ավելացել է»,- ասում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գլխավոր ճարտարագետ Միխայիլ Մարտիրոսյանը։

Փորձել են հնարավորինս արագ հարմարվել իրավիճակին , ստացվել է։

Back to top button