Արվեստաբան, մշակույթների երկխոսություն կազմակերպության հիմնադիր, Երևանյան գեղարվեստական տպագրություն միջազգային բիեյնալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը տասը տարի ապրել է Գերմանիայում. սովորել է,աշխատել ու վերադարձել՝ Գերմանիայում ստացած փորձն օգտագործելով ի շահ հայրենիքի։
Ժամանակակից նկարիչները հենց Սոնայի ու նրա թիմի ջանքերով են մասնակցում արտասահմանյան ցուցահանդեսների, փոխանակման ծրագրերի ու դասընթացների։
Իսկ համավարակի շրջանում ևս անգործ չի նստել. ստեղծագործել է ու նոր նախագծեր մշակել։