Նարեկացի արվեստի միության Շուշի քաղաքի կենտրոնում մինչև պատերազմի վերջին օրը մարդիկ կային: Բոլորը հույս էին փայփայում, որ իրենց տարիների աշխատանքը չի կարող նման դաժան ճակատագրի արժանանալ:
Չէ՞ որ կենտրոնում ամփոփված էր ոչ միայն արվեստի միության հսկայական գործը, այլև այնտեղ հաճախող արցախցի երեխաների երազանքներն ու ապագան:
Այսօր շուշեցի երեխաները գտնվում են Երևանում ու մեկ է՝ չեն համակերպվում, որ Շուշիի կենտրոնի դռները փակվեցին իրենց առջև: