19-րդ դարում Էրզրումից Ախալցխա գաղթած հայ արհեստավորները ստեղծեցին նմանը չունեցող զինագործության, ոսկերչության հիանալի աշխատանքներ։
Դրանցից այսօր ցուցադրվում են Էրմիտաժում և Հայաստանի պատմության թանգարանում, իսկ ոսկեթել ասեղնագործությամբ տարազները անկրկնելի ցուցանմուշներ են մեր գրեթե բոլոր թանգարաններում։