Գիտություն տնտեսություն կապը վերականգնված է․ խզված է տնտեսություն գիտություն կապը` հավաստիացնում են հայ կենսատեխնոլոգիա գիտաատադրական կենտրոնի աշխատակիցները։ Սա եզակի կենտրոններից է, որտեղ հիմնարար հետազոտությունները նաև արտադրության մեջ են ներդրվում։ 2018 թվականից սպառողները դեղատներում ու սուպերմարկետներում հանդիպում են «Նարինե» կաթնաթթվային մթերք։
Սա սովորական արտադրանք չէ, այլ գիտություն-տնտեսություն կապի ցայտուն օրինակ։ Գիտական այս կենտրոնում փոքրիկ արտադրամասեր են ստեղծել ու հետազոտությունները տնտեսության մեջ են ներդնում։ Այս կենտրոնում «Նարինե» բոլորն են սիրում, հյուրասիրում այցելուներին ու զարմանում, որ օրինակ ես երբևէ չեմ էլ փորձել։
Գիտական կենտրոնում, սակայն, խնդիրներ կան։ Ամենակարևորներից մեկը գնումների ոլորտի հետ է կապված։ Բազմաթիվ պատվերներ չեղարկում են՝ ժամկետների մեջ չտեղավորվելու համար։ Եթե մինչև 2017թ․-ը տարեկան 50 հազար դոլար արժողությամբ պատվերներ էին ստանում, այժմ հրաժարվել են դրանցից։ Նախընտրում են եկամուտ չստանալ, քան ոչ վստահելի գործընկերոջ անուն ձեռք բերել։