Քաղաքական
«Ժառանգություն». Հայրիկյանի դեմ մահափորձից հետո ընտրացուցակների խնդիրը ուշադրությունից դուրս է մնացել
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«ՍԴ չդիմելու Պարույր Հայրիկյանի որոշումը նրա իրավունքների շրջանակներում էր: «Ժառանգության» համար ընդունելի կլիներ ցանկացած որոշում»,- այսօր ասել են նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտարական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ու «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Մեզ համար էականն այն է, որ ընտրական գործընթացը շարունակվի օրինականության սահմաններում»,- ընդգծել են բանախոսները` նկատելով, որ մահափորձից հետո գործընթացին առնչվող կարևորագույն հարցեր, այդ թվում ընտրացուցակների խնդիրը, ուշադրությունից դուրս են մնացել։