Քաղաքական
Պարույր Հայրիկյանը մարզային քարոզարշավն սկսել է Արմավիրի մարզից


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Մարզային քարոզարշավը նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեկնարկել է Արմավիրի մարզից և առաջինը հանդիպել է հոգևոր մայրաքաղաքի ընտրողների հետ: «Ես իմ առաջին ելույթը սկսել եմ Էջմիածնով և ցանկություն ունեմ Էջմիածնով էլ ավարտել, դրա մեջ ես խորհուրդ եմ տեսնում` ես որևէ գործ առանց մեր տիրոջ հովանավորության` չեմ պատկերացնում» ,- ասել է Պարույր Հայրիկյանը: Ավելի ուշ հանդիպել է Արմավիրի ընտրողների հետ: Հանդիպման վայրը քաղաքի հրապարակն էր: