Քաղաքական
Սերժ Սարգսյանն այսօր առաջադրված միակ թեկնածուն էր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր եղել է ընդամենը նախագահի թեկնածուի մեկ առաջադրում։
ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը։
Այսօրվա դրությամբ առաջադրվել է նախագահի չորս թեկնածու, որոնցից երեքն առաջադրվել են երեկ։