ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին Աշգաբադում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցով Երևանում էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:
մեկ րոպեից էլ քիչ