Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ու արձակագիր Արամ Պաչյանը զրուցում են վերջինիս՝ այս տարի Եվրոպական Միության գրական մրցանակին արժանացած «PF» վեպի մասին:
Հին ու նոր Երևանը, քաղաքի բանտարկված գետը՝ Գետառը, 2000-ականներին շահագործումից հանված տրամվայը և մենակ մարդը, որ փնտրում է իր ներկան ու անցյալը արդեն իսկ անհետացող հիշողությունների մայրաքաղաք Երևանում։ Հատվածային, փորձարարական արձակի ոճով, նաև Ձեն-բուդդայական կանոններին բնորոշ հնչերանգով։