Բարձր գրականություն

Նորա Իկստենայի «Մայրական կաթ». «Բարձր գրականություն»

Մայրը, միտումնավոր զրկում է դստերը մայրական կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից եւ սիրելիներից:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ, խմբագիր Արմեն Սարգսյանը զրուցում են լատվիացի արձակագիր Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի մասին: Այն բնագրից թարգմանել է Գոհար Ասլանյանը: Բարձր գրականություն. Կիրակի, այսօր, վաղը, 20.10-ին, Հանրայինի եթերում:

Back to top button