ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյան.«Այն որ պետբյուջեի 70 տոկոսը համատարած մսխվում է, չի կարող համապատասխանել իրականությանը»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Վերջին օրերին ԱԺ ամբիոնից Վերահսկիչ պալատի հնչեցրած բացահայտումենրին ու հաշվետվություններին այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հանդես է եկել  երեկ քաղաքական հայտարարությամբ: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքն անձամբ  խիստ շահագրգռված  եմ, որ Վերահսկիչ պալատի ներկայացրած բացահայտումների գործերը  անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին  ու տրվեն պատասխաններ: «Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները  պատասխան ստանան»,- հայտարարել է կառավարության ղեկավարն ու նշել, որ  ամբողջությամբ կիսում  է ԱԺ        նախագահի տեսակետը, այն մասին, որ  պետական բյուջեի միջոցները երբևիցե  մսխած  պաշտոնատար անձինք    պետք է կրեն խիստ պատիժ:

«Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտակացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ նկարագրել այն պրոցեդուրաները, ինչպես են ներակայցվում վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ-ում, Վերահսկիչ պալատը իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարությամբ: ՎՊ-ն կարող է կայացնել միայն մասնագիտական եզարակացություններ: Քաղաքական գնահատականներ տալ ԱԺ-ի ու գործադիր իշխանության գործառույթների մեջ է: Մենք ձեզ հետ միասին այս դահիլճում լսեցինք  հաշվետվությունները ներկայացված նյութերի հիման վրա»:

Կառավարության ղեկավարը հանձնարարել  ու պահանջել է կառավարության անդամներից, որպեսզի  որևիցե մեղադրանք որ հնչել է իրենց հասցեին  անպատասխան չմնա, «դուք պարտավոր եք կամ հերքել կամ նյութեր պատրաստել ներկայացնել դատախազություն, կամ էլ հրապարակային ասել,  որ դրանք ճիշտ են ու կրել պատասխանատվություն»,- ասելէ  Տիգրան Սարգսյանը` հավելելով.«Այն որ պետբյուջեի յոթանասուն տոկոսը յոթ հարյուր միլիարդ դրամն այսինքն բոլոր ոլորտներում համատարած մսխվում է, չի կարող համապատասխանել իրականությանը»:

Հավելենք, որ կառավարության նիստից հետո կառավարության անդամներից միայն տրանսպորտի ու կապի նախարարար Գագիկ Բեգլարյանն է զրուցել լրագրողների հետ ու Վերահսկիչ պալատի հայտարարություններին տվել իր գնահատականը: Նախարարը, անդրադառնալով Հյուսիս-Հարավ ՊՈԱԿ-ի շուրջ հնչած մեղադրանքներին, չարաշահումներին, նշել է որ թերություններ գոյություն ունեն յուրաքանչյուր աշխատանքի մեջ, դրանք նկատվել ու վերականգնվում են, այդ թերությունների դիմաց գումարներ չի վճարվել:

«Եթե չկան վճարված գումարներ, չկան չարաշահումներ»,-մի քանի անգամ կրկնել է տրանսպորտի ու կապի նախարարը: Հյուսիս-Հարավ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանը աշխատանքից ազատվեց ոչ թե չարաշահումների, այլ աշխատանքների թերացման պատճառով,- ընդգծել է նախարարը:

Գագիկ Բեգլարյանն ի դեպ, ինքն է հուշել լրագրողներին, որ հարցնեն, արդյո՞ք ինքը երեկ ԱԺ-ում վիրավորել է իրեն դիմած կնոջը:

Տեղեկացնենք, որ երեկվանից համացանցում տեղեկատվույթուն էր տարածվել, համաձայն, որի, Աբովյան քաղաքի բնակչուհի Էլինա Խաչատրյանին, վիրավորել է՝ ասելով «շան պես հաչում ես»: Գագիկ Բեգլարյան.«Ես կարդացի, թե ես այդ կնոջն ասել եմ, մի հաչա: Ես ուզում եմ բոլորիդ ասել իմ ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ, եթե այդ կինը լինի խելագար: Եթե վաղը մարդիկ հայտնաբերեն, որ ես մանկապարտեզում 47 տարի առաջ, նեղացրել եմ մի ացջնակի, չհավատաք, որովհետև ես ծնվածս օրվանից կանանց չեմ վիրավորում»:

 

Back to top button