Հայաստանում տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի հիմնադիրը՝ Գուրգեն Սահակյան։
Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում նրա դպրոցի հետևորդներն ուսումնասիրում են Տիեզերքի գերխիտ աստղերն ու սև խոռոչները։
Նրա հետազոտությունների ոլորտն էր տարրական մասնիկները և միջուկային ֆիզիկան, ճառագայթման և տիեզերական ճառագայթների տեսությունը, այլասերված պլազմայի և գերխիտ երկնային մարմինների տեսությունը։ Առաջինն է ուսումնասիրել նուկլոնները։