«Գիտնականը նոր գիտելիք ստեղծող, եղածը կիրառողն է»,- տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Դաշտոյան:
Նա հիշում է, թե ինչպես փոքր տարիքում տարբեր սարքեր էր քանդում, որպեսզի հասկանա թե ինչպես են աշխատում:
Հետո փորձում էր ինքնուրույն ինչ որ բան պատրաստել, իհարկե սկզբում պոլիտեխնիկի դասախոս հայրիկի առաջնորդությամբ:
Այդպես մանկուց սեր առաջացավ տեխնիկայի և գիտության նկատմամբ: Այդյունքում նա ընտրեց տեխնիկական գիտությունը, որպեսզի խորությամբ ճանաչի բնության երևույթները և դրանց կիրառմամբ նոր սարքեր ստեղծի: