ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։

Վերջին անգամ երկու արտգործնախարարները հանդիպել էին մայիսի 19-ին Մոսկվայում։ Բանակցությունները կայացել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով:

Մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետները քառօրյա բանակցություններ էին անցկացրել ԱՄՆ-ում։ Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նրանք հանդիպել էին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Back to top button