ԿարևորՀասարակություն

Որքան շատ միավոր, այնքան բարձր հավելավճար․ հուլիսից կսկսվի ոստիկանների ատեստավորումը

Ոստիկանության ծառայողները համատարած ատեստավորում կանցնեն։ Ատեստավորմանը կմասնակցեն նաև ներքին գործերի նախարարի տեղակալները՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Գործընթացը թափանցիկ կազմակերպելու համար թեստավորումը կանցկացնեն էլեկտորնային պլատֆորմի միջոցով։ Իսկ հանձնաժողովներում կներգրավվեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Թեստվորման մասնագիտական արդյունքից է կախված հավելավճարի չափը։

Կառավարությունը տարբեր ոլորտների աշխատողների ատեստավորում է սկսել, նպատակ ունենալով բարձրացնել նրանց մասնագիտական ունակություններն ու հավելավճար ստանալու հնարավորություն ընձեռել։ Կրթության ոլորտում ատեստավորումը սկսված է, պաշտպանության ոլորտում՝ հայտարարված։ Հերթն այժմ ոստիկաններինն է։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ, ոստիկանության ծառայողները երեք փուլով կատեստավորվեն․

«Առաջինը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, որն իրենից ներկայացնելու է ծառայողների ընդհանուր զարգացածվածության ստուգում։ Երկրորդ փուլը լինելու է ստուգարք, որն իրենից կներկայացնի ֆիզիկական ու մարտական պատրաստվածության ստուգման մասով համապատասխան գիտելիքների ստուգում։ Երրորդ բաժինը մասնագիտական թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։ Յուրաքանչյուր հաջորդ փուլի ծառայողը հնարավորություն ունի անցնելու նախորդ փուլի անցողիկ շեմը հաղթահարելու պայմաններում»։

Փոխնախարարն ասում է, որ գործընթացը թափանցիկ կազմակերպելու համար թեստավորումը կանցկացնեն էլեկտորնային պլատֆորմի միջոցով։ Իսկ հանձնաժողովներում կներգրավվեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Թեստվորման մասնագիտական արդյունքից է  կախված հավելավճարի չափը՝ ընդգծում է Արփինե Սարգսյանը․

«Գերազանց կարող է ստանալ, եթե 45-ից 50 հարցադրմանն է ճիշտ պատասխանել, լավ, եթե  35-ից 44։ Բավարար՝ 26-34՝ կեսից ավելին։ Կապված սրա  հետ՝ լավ է, թե բավարար, կորոշենք հավելավճարի չափերը»։

Ատեստավորմանը անձը կմասնակցի ելենելով երկու չափորոշիչներից։ Դրանցից մեկը թմրամիջոցի, հոգեմետ, հոգեներգործուն նյութի օգտագործումն է։ Մինչ ատեստավորումը,լիցենզավորված բժշկական կազմակերպության կողմից դրական եզրակացության դեպքում անձին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը։ Երկրորդը՝ ֆինանսական պատասխանատվությանն է վերաբերում․

 «Եթե մեր ծառայողն ունի 20 մլն դրամի կամ դրան համարժեք տրամադրված վարկ, որի շրջանակներում 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն, այդ դեպքում նույնպես անձին չի թույլատրվի մասնակցել տվյալ ատեստավորմանը։ Միաժամանկ նախատեսել ենք, որ այն տվայլները, որոնք զեկուցագրի ներկայացման ժամանակ պետք է լինեն, նախարարի հրամանով կարող են ներկայացվել նաև ներկայացման ենթակա տվյալներ՝ ըստ իրավիճակի»։

Ի տարբերություն նախկին նախագծի, այժմ կատեստավորվեն նաև ոստիկանության պետի տեղակալները։ Առաջարկը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանինն է։ Ըստ նրա՝ ատեստավորում պետք է անցնեն նաև բարձր պաշտոններ զբաղեցնող ծառայողները։ Խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին դեռ ապրիլին էր հայտարարել Խաչատրյանը․

«Մենք հանձնաժողովում առաջարկել ենք, որ Ոստիկանության պետի տեղակալները ևս անպայման ընդգրկվեն ատեստացիոն համակարգում։ Ամեն մի տեղակալ մի գծով հրամանատարներ են, իսկ հրամանատարը չի կարող պահանջել մի բան իր ենթականերից, որն ինքը չի անցել։ Եվ դա կապ չունի աշխատավարձերի հաշվարկման պրոցեսի հետ։ Սա ուղղակի պահանջ  է, որ բոլորը լինեն պրոֆեսիոնալ մակարդակում և անընդհատ աշխատեն իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման ուղղությամբ»։

Ատեստավորում կանցնեն նաև փրկարարները։ Ի տարբերություն ԱԺ իշխանական պատգամավորների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը նախագծի վերաբերյալ վերապահումներ ունի։ Ատեստացիայի նպատակը որակ ապահովելն է, ոչ թե աշխատավարձերը բարձրացնելը՝ ասում է պատգամավորը․

«Այնինչ հիմա ատեստացիայի ամբողջ փիլիսոփայությունը փոխվում է աշխատավարձերի շուրջ։ Նույնը վերաբերում է նաև փրկարար ծառայությանը, որը քիչ անց ԱԺ-ին ներկայացվելու է»։

Ատեստացիա անցնելուց հետո ծառայողները վճարվեն հաջորդ ամսին արդեն։ Գործընթացի մեկնարկը նախատեսում են հուլիսին։

Back to top button