ԿարևորՄշակույթՏեսանյութեր

Փարպիի Ծիրանավորը կվերականգնվի, եթե մասնագետներ գտնվեն

Պետությունը մտադիր է վերականգնել Արագածոտնի մարզի բացառիկ հուշարձաններից մեկը։ 5-րդ դարի եկեղեցին դարերի ընթացքում մի քանի անգամ վերափոխվել է, թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար վերածվել բերդի։ Այս յուրահատուկ հորնիվածք ունեցող հուշարձանը վերականգնելու համար ԿԳՄՍ–ն երկու անգամ մրցույթ է հայտարարել, բայց հաղթող կազմակերպություն այդպես էլ չի ընտրվել։

Հայաստանում հրատապ վերականգման կարիք ունեցող 550 հուշարձան կա։ Պետությունն այս տարի կրկնապատկել է հուշարձանների վերականգնմանն ուղղված միջոցները։ 2021-ի 70, իսկ 2022-ի 300 միլիոնի փոխարեն, այս տարի պետական բյուջեից ոլորտին տրամադրվել է ավելի քան 700 միլիոն դրամ։

Back to top button