ԿարևորՍպորտ

Թերևս լավագույն առաջնությունն է, որին մասնակցել եմ. Ֆինլանդիայի կանանց հավաքականի մարզիչ Կատարինա Վարիս

Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ տպավորված եմ Եվրոպայի առաջնության կազմակերպմամբ՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ֆինլանդիայի  կանանց հավաքականի մարզիչ Կատարինա Վարիսը։

«Թերևս լավագույն առաջնությունն է, որին մասնակցել  եմ։ Ամեն ինչ արվել է հավաքականների լավ մարզվելու ու լավ մասնակցության համար՝ սկսած տրանսպորտային խնդիրներից մինչև սնունդ։ Իսկապես ֆանտաստիկ տպավորություններ ունեմ»,– ասել է մարզիչը։

Նրա խոսքով՝  տպավորիչ է նաև հայաստանցիների սերը ծանրամարտի նկատմամբ։ Այստեղ բոլորը տեղյակ են այս մարզաձևից ու սիրում են այն՝  ասել է Կատարինա Վարիսը՝ նշելով, որ առաջնության մասնակիցները նույնպես զգում են այդ սերը։

Back to top button