ԿարևորՀասարակություն

ՀՀ առողջապահության նախարարը մանսկացել է «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովին

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Կանանց դերը առողջապահության նորարարական զարգացման մեջ. լուծումներ նոր մարտահրավերների համար» խորագրով ֆորումին:

«Հսկայական է կանանց դերը կյանքի բոլոր ոլորտներում և առողջապահական ոլորտը բնականաբար բացառություն չէ»,- իր ելույթում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` կարևորելով, որ պետությունը պետք է անի ամենը կանանց հոգսը թեթևացնելու, ինչպես նաև բոլոր հնարավորությունները ստեղծելու կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար:

Նախարարը վստահ է` հանուն առողջ երկրի, առողջ ընտանիքների և առողջ ապագայի պետք է կենտրոնացնել ջանքերը կնոջ ձայնը լսելի դարձնելու համար:

Կնոջ դերը կարևորող միջազգային ֆորումին նաև ելույթ են ունեցել ԱՊՀ երկրների այլ կին-լիդերներ:

Back to top button