ԿարևորՄիջազգային

Էրդողանը մեղադրել է գերտերություններին Թուրքիայի ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է տերություններին «Եվրոպայից մինչև Ամերիկա» երկրում մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ։

«Գլոբալ տերությունները՝ Եվրոպայից մինչև Ամերիկա, ակտիվ ջանքեր են գործադրում մայիսի 14-ի ընտրությունների վրա ազդելու համար: Այդ նպատակով իմ դեմ նենգ արշավներ են իրականացվում», — Այդին քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:

Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 14-ին երկրում նշանակված են համընդհանուր ընտրություններ (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական): Թուրքիայի ղեկավարն ասել է, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընդունել մայիսի 14-ը որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները։ Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ «Հանրապետության միության» թեկնածուն առաջիկա ընտրություններում լինելու է Էրդողանը. ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածու չի հայտարարել։

Back to top button