Հայագիտակ

Արդեն 100 տարի Թումանյանը չկա, բայց մեր կյանքից երբեք չի բացակայել․ «Հայագիտակ»

Այս տարին երկու առումով է նշանավորվում Հովհաննես Թումանյանի համար։ Լրանում է բանաստեղծի մահվան 100 և Երևանում նրա թանգարանի հիմնադրման 70 տարին։

Թումանյանն այսօր էլ մնում է կենդանի ու հետաքրքիր։ Դրա վկայությունն են նրա ստեղծագործությունների` տարբեր լեզուներով կատարվող թարգմանությունները։

«Այսօր թանգարանը լուծում է մի կարևոր խնդիր՝ թվայնացնել գրողի 8000 կտոր գրքից բաղկացած գրադարանը և այն հասու դարձնել բոլորին»,- ասում է թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Իրականացվելու է նաև «Թումանյանը քանդակագործության մեջ» խորագրով միջոցառումը, որի նյութերով հետագայում կհրատարակվի պատկերագիրք։ Նպատակ կա տպագրել բանաստեղծի գրքերի ակադեմիական հրատարակության 5-րդ հատորը։ Անելիքը շատ է, մանավանդ, որ փոփոխվող ժամանակի մեջ Թումանյանի գործերը ևս թարմանում և ընկալվում են նորովի ու հետաքրքիր։

Back to top button